Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ը չի պատրաստվում իր դիվանագետներին հետ ուղարկել Կուբա

ԱՄՆ-ը չի պատրաստվում իր դիվանագետներին հետ ուղարկել Կուբա
10.01.2018 | 13:01

ԱՄՆ-ը մտադիր չէ իր դիվանագետներին հետ ուղարկել Կուբա` Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում վտանգի ենթարկել Հավանայում դիվանագիտական առաքելության աշխատակիցների առողջությունը՝ չբացառելով «ակուստիկ հարձակման» կրկնությունը:

Կուբայում «ակուստիկ հարձակումների» մասին հայտնի դարձավ անցյալ օգոստոսին․ հաղորդվեց, որ ավելի քան երկու տասնյակ ամերիկյան դիվանագետների մոտ նկատվել են առողջական խնդիրներ, մասնավորապես՝ լսողության կորուստ, գլխապտույտ, գլխացավ: Դրանից հետո Հավանայում ամերիկյան դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրման սովորական գործընթացը, իսկ պետքարտուղարությունը ԱՄՆ-ից վտարել է 15 կուբացի դիվանագետների:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ